Գնումների գործընթացի կազմակերպում
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող մրցույթների /գնումների/ մեկ ամբողջ համակարգ
Պետական, մասնավոր և հանրային կազմակերպությունների գնումների /մրցույթների/ Ծառայությունների  հսկայական փաթեթ
Բոլոր Մրցույթները

Գնումների  գործընթացի կազմակերպում ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձանց համար

Տեղեկատվություն

Հարգելի այցելու,

        Կայքի հետևյալ բաժնում Դուք կարող եք տեղեկանալ  ԻՋի Փրոքյուրեմենտ ՍՊԸ-ի գործունեությանը, ընկերության նորություններին  և հայտարարություններին:

    Կայքը գնումների / տենդերների / վերաբերյալ մեկ ամբողջ համակարգ է, որի միջոցով կարող եք տեղեկանալ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների կարիքների բավարարման համար կազմակերպված բոլոր մրցույթներին և մեր կողմից առաջարկվող Ծառայությունների  փաթեթների շնորհիվ օգտվել և մասնակցել ձեր նախընտրած ցանկացած գնման ընթացակարգերին և մրցույթներին:

      Մենք կկազմակերպենք Ձեր ընկերության՝ մրցույթներին մասնակցության ողջ գործընթացը, կտրամադրենք մասնագիտական խորհրդատվություն, ինչը ապահովում է մրցույթի փաթեթի կամ գնման հայտի ճշտությունը, պատշաճ կազմումը և Ձեր հայտի համապատասխանությունը հրավերին և օրենսդրության պահանջներին` ապահովագրելով կազմակերպությանը հայտի մերժումից, ինչը կմեծացնի մրցույթներում հաղթելու հավանականությունը:

       ԻՋի Փրոքյուրեմենտ ընկերությունը գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված Պատվիրատուներին է առաջարկում.

 

        • մասնագիտական  խորհրդատվություն, որի միջոցով հնարավոր է դառնում վերահսկել կազմակերպվող գնման ընթացակարգը և զերծ պահել Պատվիրատուին օրենսդրության հնարավոր խախտումներից:  Սույն ծառայության միջոցով կատարվում է նաև արդեն իսկ կազմակերպված և ավարտված գնման ընթացակարգերի փաստաթղթերի հնարավոր կարգաբերում՝ փաստաթղթերի կազմումը և կարգավորումը հնարավորինս մոտեցնելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

 

 

ԻՋի Փրոքյուրեմենտ ընկերությունը մասնավոր ընկերություններին և ֆիզիկական անձանց համար առաջարկում է՝

  1. գնման մրցույթների համակարգման ծառայություններ
  2. գնման մրցույթներին մասնակցության ծառայություններ

 

Գնման մրցույթների կազմակերպման ծառայությունը կազմակերպվում և անցկացվում է  ԻՋի Փրոքյուրեմենտ ընկերության կողմից մշակված <<EG Procurement>> գնման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի միջոցով և հնարավորություն է տալիս՝

  • Կազմակերպությանն անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել մրցակցային հիմունքներով և գներով;
  • Ընդլայնել մրցույթի մասնակիցների շրջանակը և խրախուսել նրանց միջև մրցակցությունը;
  • Կազմակերպել մրցույթները միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով;
  • Պայմանագրի գործողության ընթացքում շուկայական գների տատանումներին համապատասխան արձագանքելու հնարավորություն:

Օգտվելով վերոնշյալ հնարավորություններից՝ Դուք կապահովեք էական խնայողություններ գնման գործընթացում, քանզի անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք կբերվեն մրցակցային պայմաններով և գներով:

 

Մրցույթներին մասնակցության ծառայությունը իր մեջ ներառում է՝

  • Փաթեթների պատրաստում` գնման հայտերի, մրցութային փաթեթների պատրաստում և մրցույթներին մասնակցության ապահովում,
  • Շահերի ներկայացում`գնահատող հանձնաժողովի նիստերին մասնակցություն և կազմակերպության շահերի ներկայացում,
  • Շրջանակային համաձայնագրերի գրանցում,
  • Էլեկտրոնային գնումներ`գրանցում, մասնակցության ապահովում,
  • Բողոքարկման խորհրդատվություն` օժանդակություն բողոքարկման գործընթացում և փաստաթղթերի պատրաստում, մասնագիտական  խորհրդատվություն և համապատասխան լիազորագրի հիման վրա շահերի ներկայացում գնումների բողոքարկման խորհրդում և դատարաններում:

Սույն ծառայությունը հնարավորություն է տալիս զերծ մնալ օրենսդրության, ներքին կանոնակարգերի հնարավոր խախտումներից և մեծացնել մրցույթներում հաղթելու Ձեր հնարավորությունը:

Creation of websites Masterweb LLC
© 2011-2016 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են