Առկա ռեսուրսներն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված Պատվիրատուներին ԻՋԻ Փրոքյուրեմենտ ՍՊԸ-ն առաջարկում է.
• գնումների համակարգման ծառայություններ՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած գնման ընթացակարգերի կազմակերպում և անցկացում,
• մասնագիտական խորհրդատվություն՝ կազմակերպվող գնման ընթացակարգը վերահսկելու և օրենսդրության հնարավոր խախտումներից զերծ պահելու նպատակով,
• փաստաթղթերի կարգավորում՝ արդեն իսկ կազմակերպված գնման ընթացակարգերի փաստաթղթերի համապատասխանեցում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
• Պատվիրատուների համար բողոքարկման գործընթացում աջակցություն և խորհրդատվություն՝ մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան լիազորագրի հիման վրա շահերի ներկայացում գնումների բողոքարկման խորհրդում և դատարաններում:
ԻՋի Փրոքյուրեմենտ ընկերությունը մասնավոր կազմակերպություններին առաջարկում է գնման մրցույթների համակարգման և գնման մրցույթներին մասնակցության ծառայություններ:
Ցանկանու՞մ եք Ձեր ընկերության համար ապրանքներն ու ծառայությունները ձեռք բերել մրցակցային հիմունքներով և գներով, տարածել Ձեր մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի լայն շրջանակներում` ավելի մեծ հնարավորություններ ունենալով կազմակերպությունների ընտրության հարցում, ապա սա այն է ինչ Ձեզ անհրաժեշտ է: Մենք առաջարկում ենք.
1. ընկերության ծախսային ուղղությունների ուսումնասիրում;
2. յուրաքանչյուր ծախսային ուղղությամբ ProTender-ի համապատասխան գործիքների կիրառում;
3. արդյունքում ծախսերի օպտիմալացում 10%-ից ավելի չափով;
4. արդյունքների ամփոփում և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:
Գնման մրցույթներին մասնակցություն
Սա հիանալի և իրական հնարավորություն է մեծացնելու Ձեր կազմակերպության վաճառքների ծավալները և ձեռք բերել նոր գործընկերներ: Պարզապես անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր կայքում և մասնակցել պետական, հանրային և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կարիքների համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին:
ԻՋի Փրոքյուրեմենտ ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեզ այդ գործընթացում` մատուցելով հետևյալ ծառայությունները.
Սույն ծառայությունը հնարավորություն է տալիս զերծ մնալ օրենսդրության, ներքին կանոնակարգերի հնարավոր խախտումներից և մեծացնել մրցույթներում հաղթելու Ձեր հնարավորությունը: